Դեղաբույսերի կիրառման առաջին գրավոր հիշատակությունները, դեռևս 6000 տարի առաջ, թողել են շումերները: Այնուհետև ֆիտոբուժումը լայն ծավալում է ստացել Հին Հունաստանում ու Հռոմում: Հայաստանը նույնպես այդ ասպարեզում հինավուրց ու հարուստ պատմություն ունի: Հայտնի են եղել բացառիկ արժեքավոր 3200 բուսանմուշներ, որոնցից շատերը արտահանվել են Հին Հունաստան ու Հին Հռոմ: Այսօր էլ շարունակվում են արտահանվել շատ երկրներ: Ուստի, պատահական չպետք է համարել այն հանգամանքը, որ ՙՄԷԳԱ ԱՐԱՐԱՏ՚ ընկերությունը Հայաստանում հայտնի դեղաբույսերով, բուժաբույսերով, հատապտուղներով ու մրգերով սկսել է նոր թեյերի արտադրություն: Արարատյան դաշտավայրը, ալպյան մարգագետիններն ու բարձրլեռնային հովիտները հարուստ են կենարար ու առողջարար բուսականությամբ: Անհիշելի ժամանակներից մեր նախնիները չորացրած բույսերից, հատապտուղներից ու պտուղներից, անգամ զանազան տերևներից թուրմ ու խաշուկ են ստացել, որոնց օգտակարությունը հավաստել են բժշկապետներ Մխիթար Հերացին ու Ամիրդովլաթ Ամասիացին: Նկատի ունենալով հայկական լեռնաշխարհի բուսականության տեսակների ու տարատեսակների բազմազանությունը, Մխիթար Արարատի Մաթևոսյանը Վայոց ձորում հիմնադրել է ՙՄԷԳԱ ԱՐԱՐԱՏ՚ ընկերությունը, որը 2005 թվականից սկսել է ուսումնասիրել տեղի հարուստ բուսականությունն ու կարճ ժամանակ անց նախաձեռնել դաղձի, ուրցի, մասուրի, ալոճի թեյերի արտադրությունը: Ընդարձակելով գործունեությունը, ընկերությունն այժմ, Վրաստանից ներմուծվող հումքով, արտադրում է նաև սև և կանաչ թեյերի բարձրորակ տեսակներ: ՙՄԷԳԱ ԱՐԱՐԱՏ՚ ապրանքանիշի արտադրած թեյերը ենթարկվել են գիտաբժշկական փորձազննության, իրավազորվել համապատասխան վկայագրերով: Ընկերությունը դեղաբույսերն ու բուժաբույսերը հայթայթում է տեղի ազգաբնակչության միջոցով, չորացումը, մշակումը իրագործում սահմանված չափորոշիչներով: Համի ու բույրի պահպանման համար պատրաստի արտադրանքը վաճառքի է հանվում փայլաթղթե փաթեթավորումով, հատուկ տուփերով: ՙՄԷԳԱ ԱՐԱՐԱՏ՚-ը մտադիր է ընդլայնել սույն տեսականին, արտադրել տարբեր մրգերի՝ թթի, հոնի, դեղձի, ծիրանի, նռան, այլ խառնուրդներով թեյեր: Թեյախմությունը հաճելի ու առողջարար է բոլորի համար: Բարի վայելում: |