Նկատի ունենալով հայկական լեռնաշխարհի բուսականության տեսակների ու տարատեսակների բազմազանությունը, Մխիթար Արարատի Մաթևոսյանը Վայոց ձորում հիմնադրել է ՙՄԷԳԱ ԱՐԱՐԱՏ՚ ընկերությունը, որը 2005 թվականից սկսել է ուսումնասիրել տեղի հարուստ բուսականությունն ու կարճ ժամանակ անց նախաձեռնել դաղձի, ուրցի, մասուրի, ալոճի թեյերի արտադրությունը: Ընդարձակելով գործունեությունը, ընկերությունն այժմ, Վրաստանից ներմուծվող հումքով, արտադրում է նաև սև և կանաչ թեյերի բարձրորակ տեսակներ: ՙՄԷԳԱ ԱՐԱՐԱՏ՚ ապրանքանիշի արտադրած թեյերը ենթարկվել են գիտաբժշկական փորձազննության, իրավազորվել համապատասխան վկայագրերով: Ընկերությունը դեղաբույսերն ու բուժաբույսերը հայթայթում է տեղի ազգաբնակչության միջոցով, չորացումը, մշակումը իրագործում սահմանված չափորոշիչներով: Համի ու բույրի պահպանման համար պատրաստի արտադրանքը վաճառքի է հանվում փայլաթղթե փաթեթավորումով, հատուկ տուփերով: