Արտադրանք
ՄԱՍՈՒՐ (Rosa Cinnamomeal)

ՄԱՍՈՒՐ (Rosa Cinnamomeal)

Ծագումնաբանական անվանումը հունարեն ՙrhodon ՚ բառից է, նշանակում է վարդագույն: Մասրենին հայտնի էր դեռևս հին աշխարհի ժողովուրդներին, հին հույները մասուրի թփուտներով էին շրջապատում սիրո և գեղեցկության աստվածուհի Աֆրոդիտեի տաճարները, ծաղիկների թերթիկները սփռում նորապսակների ճանապարհին, իսկ հռոմեացիները համարում էին բարոյականության խորհրդանիշ: Շատ ազգեր ու ազգությունների համար էլ մասրենին ծիսական բույս էր, ծաղկեպսակներով զարդարում էին բանաստեղծների, անգամ ինքնակալների ճակատները, հասուն պտուղների ուլունքաշարերով՝ կանանց, աղջիկների պարանոցները:
Մասրենու արմատների, ծաղիկների, տերևների, վառ կարմիր պտուղների բուժիչ հատկությունները վաղուց էին հայտնի: Ավիցեննան խորհուրդ էր տալիս մասուր, մասուրի թուրմ օգտագործել գլխացավի, ատամնացավի, կոկորդի այտուցվածության, նշագեղձերի բորբոքման դեպքերում: Ժողովրդական բժիշկները մասուրով էին բուժում բազմաթիվ հիվանդություններ՝ հարբուխից, որձկումից սկսած ընդհուպ մոլագարության սուր նոպաները:
Մասուրը, որպես բուժամիջոց, անհամեմատ կարևորվեց վիտամինների բացահայտումից հետո, երբ պարզվեց, որ պտուղները, այդ առումով, իսկական գանձարաններ են՝ պարունակում են մեծ քանակությամբ ասկորբինաթթու, տարբեր վիտամիններ, կարոտին, ֆլավոն, աղանյութեր, բազմաթիվ միկրո և մակրո տարրեր՝ կալիում, կալցիում, մագնեզիում, երկաթ, մանգան, պղինձ, ցինկ, մոլիբդեն, քրոմ, վանադիում, սելեն, նիկել, յոդ: Որպես բազմավիտամին բուժամիջոց այժմ նույն հաջողությամբ և ժողովրդական և թե գիտական բժշկությունը կիրառում է վարակիչ հիվանդությունների կանխարգելման, ուժերի վերականգնման նպատակով, համարվում է անփոխարինելի միզամուղ, բուժում է ցածր թթվայնությունը, աղեստամոքսային այլ հիվանդություններ: Մասուրից պատրաստում են թուրմ, մրցահյութ, մրգանուշ, մրախյուս, մրգապուր:
Մասուրի թեյը բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, կանխարգելում կարծրախտը, խթանում է սեռական գեղձերի գործունեությունը:

 
<<Հետ



Mega Ararat © 2012
Գլխավոր  |   Ընկերության մասին  |   Նորություններ  |   Հայաստանի մասին  |   Արտադրանք  |   Կապ